Լիլիթ Գալստյան. Պսևդո իշխանություն է, որի հենարանը միայն ուժայիններն են
«Սա պսևդո իշխանություն է, որի հենարանը միայն ուժայիններն են, զոռբայությունը, բիրտ ուժը, կեղծիքը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, այն վայրենաբարո վարքը, որ ցուցաբերում է ոստիկանությունը, ուղղակի խայտառակություն է։
«Գիտե՞ք, ինչն է ինձ զարմացնում։ Ես այսօր առավոտյան և ականատես եղա, և դիտում էի կադրերը, պարզապես թքած ունեն միջազգային կառույցների գնահատականի վրա, քանի որ միջազգային մի քանի կառույցների զեկույցներ հստակ մատնանաշում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, ոստիկանական բռնությունների ու անհամաչափ ուժի կիրառման մասին։ Սակայն խոսքն այլևս ոչ թե անհամաչափ ուժի կիրառման մասին է, այլ բորենիների ոհմակով հարձակման»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։