Աղետը կարող էր ավելի փոքր լինել․ Լոռու մարզի բնակիչ
Օլեգ Դուլգարյանն այս պահին գտնվում է Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում, որն այժմ արգելափակման մեջ է։
«Վիճակն այսպիսին է՝ էլեկտրոէներգիա , գազամատակարարում կան, բայց ջրհեղեղը վնասել է խմելու ջրի խողովակը և հիմա որոշ թաղամասեր օգտվում են ջրամբարների ջրից։ Պարենի խնդրի հետ կապված կարող եմ ասել, որ խանութներում ինչ կա, մարդիկ գնել են, հետևապես՝ կարող է առաջանալ պարենի կարիք, վնստահ եմ՝ ոչ բոլորն են կարողացել գնումներ իրականացնել։ Վառելիքի խնդիր ունենք։ Արգելափակված շատ բնակավայրեր կան՝ Շամլուխ, Ախթալա, Փոքր Այրում, Ճոճկան, Քարկոփ, որն այս պահին ամբողջությամբ տարհանված է, Շնող , Թեղուտ․․․ մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու։ Քարկոփի մարդիկ հիմնականում տեղավորվել են Ճոճկան գյուղում, որոշ մասն էլ՝ Շնողում, իրենց բարեկամների, հարազատների տանը»,- Panorama.am-ին հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Բնակիչը տեղեկացրեց, որ համայքապետարանում երեկ խորհրդակցություն է իրականացվել։
«Բարձր լեռնային այլընտրանքային ճանապարհ գոյություն ունի, որը Շամլուղով կապ է հաստատում Ալավերդու հետ , պետք է , որ այսօր այնտեղ մեկնարկած լինեն ճանապարհի մաքրման աշխատանքները։ Այդ այլընտրանքային ճանապարհը նպատակ ունի համայնքի բնակիչներին անհրաժեշտ սնունդ ու դեղորայք հասնելու ։ Այն ինֆրաստրուկտուրաները, որոնք կապում են Մ-6 ճանապարհի հետ, ոչնչացված են և պատկերացում չունենք,թե որքան ժամանակ են նախատեսում իշխանություններն ՝ այդ ճանապարհը վերականգնելու համար։ Այդ այլընտրանքայինը 70-80 կմ շրջանցիկ ճանապարհ է, լեռնային, գրունտային ծանր ճանապարհ է, որը հասանելի չէ սովորական մեքենաներին։ Այսօր հետաքրքրվում էինք, թե առանձին մենքնեայով մարդկանց տեղափոխելը որքան կարժենա , այստեղ կան նաև Երևանից եկած զբոսաշրջիկներ, ասում էին՝ 40 հազար դրամ»։
Դուլգարյանը նաև ասաց, որ բարեբախտաբար Ախթալայում ալյուրի գործարան կա և այս պահին քաղաքացիներին վաճառվում են նույն գնով, առաջիկա օրերին թեև սուր խնդիրներ չեն առաջանա, բայց հետո դրանք կառաջանան, եթե չլինի մատակարարում։
«Ամենամեծ խնդիրն այս պահին վառելիքի բացակայությունն է։ Մարդիկ նույնիսկ ալյուրի հետևից գնալու համար վառելիք չունեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Դուլգարյանը հիշեցրեց, որ Ալավերդու բնակիչները պատմում են և հիշեցնում 1968-69թթ․-ին տեղի ունեցած ջրհեղեղների մասին, որից հետո քաղաքի քաղաքաշինական քաղաքականությունն է փոխվել։
«Նույն ականատեսները նշում են, որ այն ինչ եղավ հիմա և այն ժամանակ, անհամեմատելի են։ Հիմա շատ ավելի մեծ ու ծավալուն է։ Աղետը կարող էր ավելի փոքր լինել։ Տարիներ շարունակ բարձիթողի վիճակում է քաղաքաշինական ոլորտը։ Կա՛մ անօրինական շինություններ են օրինականացրել կամ թույլտվություններ են տրվել այն հատվածներում, որոնք անմիջապես գետի ափին են։ Այսինքն՝ չեն մտածել հնարավոր վտանգների մասին։ Առափյա տարածքում ստեղծվել են խանութներ, գրասենյակներ, հյուրանոցներ և տարբեր նշանակության շինություններ, որոնց ստեղծմամբ նեղացել է գետի հունը։ Մարդիկ օբյեկտ են կառուցել և հող են լրցել գետ՝ հիմք են ստեղծելու համար, շինարարություն կատարել ՝ ի հաշիվ գետի հունի նեղացման։ Այսինքն՝ բարձիթողի քաղաքաշինական կառավարման պատճառով մեր այսօրվա վնասները մեծ են։ Շինություններն ավելացել են, իսկ գետի հունը՝ նեղացել»,- հավելեց նա։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիում գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները