Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի («Աջափնյակ-1» նստավայր), դատավոր Մարտին Արզումանյան, որոշմամբ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել է։
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ դատարանը մասնակից է բավարարել քննիչի միջնորդությունը, որը պահանջել էր 2 ամսով կալանավորել Դ.Սարգսյանին։
«Դավիթ Սարգսյանը կալանավորվեց 20 օրով, սահմանափակվել է նաև նրա տեսակցելու իրավունքը։ Բոլորիս համար ավելի քան ակնհայտ է, թե ինչու 20 օրով և ինչու կալանավորում, որպեսզի սահմանափակվի նրա ակտիվ գործունեությունը, վերջինս իր հանրային հեղինակությունն ու քաղաքացիների նկատմամբ վստահությունը չօգտագործի այս իրադարաձություններում։ Այսինքն, այս 20 օրը նշանակված է նրա համար, որպեսզի տեսնեն, թե սկսված պայքարը ինչ հանգուցալուծում է ունենում»,- նշում է փաստաբանը։
Ավելի վաղ փաստաբանը գրել է. «Դավիթ Սարգսյանը մեղադրվում է արցախցի լինելու, Բագրատ Սրբազանին հանդիպելու, Նիկոլ Փաշինյանին չաջակցելու և Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու «հանցավոր»արարքների կատարման մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ. փաստաբան
- Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
- ՔԿ-ն արցախցի քաղաքապետերի ձերբակալման մասին
- Փաստաբան. Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ
- Արցախի ՄԻՊ. Արցախցի երեք քաղաքապետերի դեմ քրեական վարույթները քաղաքական ենթատեքստ ունեն
- Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
- ՔԿ-ն՝ Մարտակերտի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի մասին
- Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին