Ցուցուլյան. Ունենք մեկուսացված բնակավայրեր Ալավերդիի շրջանում
«Այս պահին տարհանված ունենք 429 բնակիչ, որից երկուսը հղի կանայք են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ խոսելով Դեբեդ գետի՝ հունից դուրս գալու հետևանքով առաջացած ավերածությունների ու հետևանքների մասին։
Նա նշեց, որ տարհանվածների մեծ մասը գտնվում են իրենց հարազատների տներում, հրաժարվել են իրենց կողմից առաջրկված աջակցությունից։
«Պոմպերի միջոցով իրականացնում ենք ջրահեռացում, ճոպանների միջոցով ապահովում ենք սնունդի մատակարարումը։ Ունենք մեկուսացված բնակավայրեր Ալավերդիի շրջանում, փրկարար ծառայության մեքենաների միջոցով սնունդ ու առողջապահական պարագաներ կտեղափոխենք այդ բնակավայրեր»,-ասաց Ցուցուլյանը։
Նրա խոսքով, այս պահին էլ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, հաստատվել է չորս զոհի մասին տեղեկատվությունը։
«Հինգերորդ անհետ կորածի մասին մասամբ հերքվում է, աշխատանքներ են տարվում հերքման ուղղությամբ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գնել Սանոսյան. Աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ
- Գետերում դիտվել է ջրի մակարդակի նվազում
- Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ
- Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
- Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան