Տիգրան Աբրահամյան. Կա իշխանություն, ով երկրի ղեկը պահելու համար պատրաստ է երկրի կեսն էլ վարի տալ
«Մեծ առումով ոստիկանությունը փողոցներում անում է այն, ինչ նրան հանձնարարել է քաղաքական իշխանությունը, իսկ դրա ներկայացուցիչները մի քանի առիթով ասել են, որ պատրաստ են ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական հակառակ դիրքորոշում ունեն, առավել ևս` փորձում են դրանք պաշտպանել»,-ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, ՀՅԴ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ այսօր տեղի ունեցածն ամբողջությամբ այդ տրամաբանության ներքո էր:
«Պետք չէ չարչարվել` հասկանալու կամ բացատրելու, թե ինչո՞ւ են ոստիկանական համազգեստով 2-3 տասնյակ անձինք օրը ցերեկով, կենտրոնական փողոցներից մեկում, բոլորի աչքի առաջ պատգամավոր հայհոյում, խմբակային հարվածներ տեղացնում և այլն:
Բնականաբար այստեղ ոչ իրավաբանություն կա, ոչ էլ այս ամենը բացատրելի է փողոցային վարքուկանոնով:
Կա իշխանություն, ով երկրի ղեկը պահելու համար պատրաստ է երկրի կեսն էլ վարի տալ, մարդկանց էլ ջարդել կամ կոտորել»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Պսևդո իշխանություն է, որի հենարանը միայն ուժայիններն են
- Կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին
- Իրավիճակը լարվեց. Ոստիկանները քաղաքացիներին ուժով բերման են ենթարկում. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան