Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգելու դեմ բողոքը։ Այս մասին հայտնում են ադրեբջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ռ. Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թ. սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում։ Նրան Ադրբեջանում մեղադրում են «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։
Նշենք, որ Ադրբեջանում պատանդառվածների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամնատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։ Նրանց բոլոր կալանքի ժամկետը ևս 5 ամսով երկարաձգվել է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
- Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում