Մարդիկ շատ լավ հասկանում են, որ իշխանությունն իրենց ոտքերի տակ սասանվում է. Աննա Կոստանյան
«2018 թվականից հայ քաղաքական դաշտն այնքան է բարոյազրկվել, աղճատվել, արժեզրկվել, որ քաղաքական դաշտում գործող բոլոր դերակատարներն իրենց հանդեպ վստահությունն իսպառ ոչնչացրել են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Ըստ նրա, հանրային վստահություն որևէ քաղաքական ուժի և կոնկրետ մեկ անձի, կերպարի շուրջ չկա։
«Հետևաբար, միակ անսասան մնացած կառույցը, պետական ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է, որի հանդեպ դեռ մնացել է որոշակի վստահությունը և հույս, կարող էր և պետք էր իր շուրջը համախմբեր պառակտված հասարակությանը»,- ասաց Ա. Կոստանյանը։
Նրա խոսքով, շարժումը դեռևս կայացման փուլում է, հայ հասարակության ոչ բոլոր շերտերն են ներգրաված, այնուամենայնիվ, վստահությունը օրեցօր ավելանում է։
«Երեկ այդ առանցքային օրերից էր, երբ հայտարարվեց, որ Սրբազանը հենց ինքն է վարչապետի թեկնածուն, դա ավելի շատ ոգևորություն, կայծ է առաջացրել հայ ժողովորդի մոտ։
Հաջողելը կախված է նրանից, թե որքան ինտենսիվ, արագ կլինեն հաջորդական գործողությունները, քայլերը, առանցքայն կոչերը, որոնք մոտիվացիա կարթնացնեն ժողովրդի մեջ»,- ասաց Ա. Կոստանյանը։
Ա.Կոստանյանի խոսքով, օրեցօր ավելացնում են ոստիկանական ուժերի թիվը Շարժման միջոցառումների ժամանակ, ինչը նշանակում է, որ մարդիկ տվայտանքների մեջ են, շատ լավ հասկանում են, որ իշխանությունն իրենց ոտքերի տակ սասանվում է։
«Ճիշտ ուղի, ռազմավարություն է որդեգրել Սրբազանը՝ հաշտության քողի ներքո տանելով շարժումը, նաև շատ մարդկանց, ովքեր երբևէ այս իշխանությանը պաշտպանել են, որևէ կերպ աջակցել են, այս մարդկանց ուղերձ է տալիս, որ այս իշխանությունն այևս չունի լեգիտիմություն ժողովրդի կողմից, նրա օրերը, ժամերը հաշված են, հետևաբար ոչ թե պետք է նստել ու սպասել բեկմանը պահին, այլ այդ բեկում հենց մեր մասնակցությամբ պետք է օր առաջ իրականացնել»,- ասաց Աննա Կոստանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Մենք պետք է ստի ոտքերը կտրենք
- Ինձ կարգալույծ չեն արել. Բագրատ Սրբազան
- Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման.Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
- Ես իմ կյանքը զոհաբերել եմ, նախադեպ կա՞, որ արքեպիսկոպոսը հայտնվի իմ կարգավիճակում. Բագրատ Սրբազան
- Այն ո՛չ շնորհավորելիք, ո՛չ էլ ուրախանալու առիթ է. Բագրատ Սրբազան
- Գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացի մասին
- Այս հրապարակից ես գնալու եմ կառավարական ամառանոց. Բագրատ սրբազան
- Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան
- Քաղաքագետ. Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի խնդրանքը
- Նիկոլ Փաշինյան, եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, հրաժարական տուր, գոնե մերձավորներիդ չավիրելու համար. Բագրատ Սրբազան
- Գուրգեն Մելիքյան.Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է