Նպատակը Սարդարապատում Սրբազանի և Փաշինյանի հանդիպումն ու երկխոսությունն է. Ավետիք Չալաբյան
«Ես կուզենայի ամեն կերպ խուսափեինք, որևէ բախումից, բայց ես որևէ բան չեմ կարող բացառել»,-Սարդարապատի հուշահամալիրի մատ լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ պատասխանելով ոստիկանական ուժերի կողմից հնարավոր բախումների մասին հարցին։
Նա հայտնեց, որ Սարդարապատի հուշահամալիրում հավաքվելու նպատակն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը այցելի հուշահամալիր՝ իր և Սրբազանի միջև տեղի ունենա երկխոսություն։
«Այդ երկխոսության արդյունքւոմ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հեռանա իշխանությունից, որովհետև իր իշխանությունը սպառված է և սպառված իշխանությունը պետք չէ անընդհատ երկարաձգել՝ բախումներով, ոստիկանական բռնությամբ, մարդկանց նկատմամբ բռնաճնշումներով, իրենց գործերը հարկային մարմին ուղարկելով, ձերբակալելով։ Այն երկարացնում է հոգեվարքը, բայց մեծ հաշվով որևէ բան չի փոխում»,- ասաց Չալաբյանը։
Հիշելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախկինում այցելել Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ և բռնություն գործարդել մարդկանց նկատմամաբ՝ Չալաբյանն ասաց. «Բռնբությունը դարձել է իրենց ձեռագիրը և որևէ բան չի կարելի բացառել։ Մի բան կարելի է բացառել՝ մեր կողմից որևէ բռնությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Այն չարիքն ու ստի հայրը, որը կանգնած է մեր առջև, ուղղակի ապրում է իր սարսափի օրերը․ Բագրատ Սրբազան
- Գնում ենք Սարդապատ՝ նշելու Մայիսի 28-ը․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան