Մեր տղաները չեն լքել իրենց դիրքերը, սա էլ է դիրք և մենք մնալու ենք այնքան, մինչև նպատակին հասնենք. Արա Ռոստոմյան
«Առավոտյան ժամը 9։15-ին, կարմիր բերետավորները մոտեցան Աբովյան փողոցի այն հատվածը, որը փակել էինք և զոհված զինծառայողների ծնողներից 5 հոգու են բիրտ ուժով տարել»,-Panorama.am-ին ասաց «Որդիների կան» հասարակական կազմակերպության անդամ 44-օրյա պատերազմում մարտիրոսված Հակոբի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներին դեռ բաց չեն թողել։
Ռոստոմյանը հայտնեց, որ առանց որևէ պատճառաբանության կարմիր բերետավորները հարձակվել են ծնողների վրա և քաշքշելով տարել։
Պատասխանելով Բագրատ սրբազանի՝ նախընտրելի վարչապետի թեկնածու լինլու մասին հարցին՝ Ռոստոմյանն ասաց. «Մենք Կիրանցից միասին ենք եկել։ Գիշեր-ցերեկ սրբազանի հետ ենք եղել, նրա կողքին։ Մեր համար էլ վարչապետի այդ թեկնածությունը նախընտրելի էր և մենք ծնողներով ողջունեցինք այն»։
Զոհվածի հայրը հաստատեց, որ բոլոր դեպքերում շարունակելու են պայքարը։
«Մեր տղաները չեն լքել իրենց դիրքերը, սա էլ է դիրք և մենք մնալու ենք այնքան, մինչև մեր նպատակին հասնենք»,-ասաց Արա Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկելիս վնասել են Երգիչ Արսեն Գրիգորյանի ոտքը
- Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները
- Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան