Ինչ կա, իմանալու եք, ժողովուրդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
«Ես ինձ շատ զուսպ եմ պահել մինչև հիմա, բայց այլևս տեղ չկա։ Ինչ կա, իմանալու եք, ժողովուրդ, ինչ կա»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում, դիմելով հավաքված քաղաքացիներին, հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա անդրադարձավ այն քննադատություններին, թե աղետի հետևանքով զոհեր կան, իսկ իրենք բողոքի գործողություններ են իրականացնում։
«Ազատ գյուղի կացարանում մեր տղաներին մոխրացրեցին։ Մի հատ նիհար, հիմա գեր դարձած նախարար կա, որ կոչվում է պաշտպանության նախարար, գեներալ, չգիտեմ ինչ, ուսուցիչ...Ուսուցիչ լինելը վատ բան չի, բայց չգիտեմ՝ դասարանում ի՞նչ է դասավանդել։ Դա էլ կարևոր չի։ Ուրեմն դա էն մարդն է, որ էսօր ինձ ասում է քաղաքականությամբ եք զբաղվում, բայց ինքն է եկել ու ինձ խնդրել, որ «Իմ քայլը» դաշինքով ես ընտրությունների մասնակցեմ։ Երկերեսանությո՞ւն է, թե՞ ոչ։ Երկրորդ, մեր տղաներն ածխացած, մեր շրջանիկ երկու հոգի ունեինք, հունվարի 19-ին է դեպքը տեղի ունեցել, իրենք ոչ գնացել են, ոչ տեսել են։ Հաջորդ առավոտ կառավարության նիստին նախարարը նստած զեկուցում է, կառավարության ղեկավարն էլ արդեն վերդիկտ է տալիս, թե ինչ է տեղի ունեցել։ Այսինքն ճնշում իրավապահ համակարգի վրա, որ այս ճանապարհով կգնաք»,-ասաց Սրբազանը։
Նրա խոսքով, տղաների հուղարկավորությունից երկու օր առաջ Տավուշում պարեկային ծառայության հիմնադրման առթիվ միջոցառում են արել, Իջևանում նույն գիշերը Վահե Ղազարյանի եղբոր ռեստորանում կերել, խմել, ուրախացել են, երվ մի քանի կմ հեռավարության վրա ընտանիքներ են են ողբերգության մեջ, իրենց պատճառով տղաներ են մոխրացել։
«Իսկ էն ենթասպային էլ կասեք, որևէ մեկին լակոտ ասելուց առաջ թող մի հատ մեծ հայելի վերցնի, պահի իր դիմացը»,-ասաց Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան