Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Կոնվերս Բանկը Հայաստանում սկսում է China Union Pay համակարգի քարտերի թողարկումն ու սպասարկումը: Համակարգի քարտեր այս պահին հնարավոր է պատվիրել Բանկի մասնաճյուղերում: Առաջիկայում տվյալ քարտատեսակի պատվիրման հնարավորությունը հասանելի կլինի նաև Converse Mobile հավելվածում:
«Սա Կոնվերս Բանկի՝ հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու և ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայություններն ընդլայնելուն միտված հերթական քայլն է:
China Union Pay-ն ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկն է աշխարհում: Համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 183 երկրներում, սակայն UnionPay քարտերն, առաջին հերթին, կհետաքրքրեն հատկապես չինական և ռուսական շուկաներում գործարար և զբոսաշրջային հետաքրքրություններ ունեցող անձանց»,-ասել են Բանկում:
UnionPay քարտապանները կօգտվեն ոչ միայն Կոնվերս Բանկի՝ բարձր դասի քարտերի համար նախատեսված առաջարկներից, այլև տվյալ վճարահաշվարկային համակարգի կողմից ընձեռվող հնարավորություններից.
• Աշխարհի տարբեր երկրների վաճառակետերում արտոնյալ զեղչ
• Աշխարհի տարբեր երկրների հյուրանոցներում հավելյալ զեղչ
• Ավտոմեքենաների վարձակալության զեղչ
• Մուտք օդանավակայանների բիզնես սրահներ
• Ճանապարհորդական ապահովագրություն
• Concierge ծառայություն
Նշենք, որ UnionPay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունեն աշխարհի ավելի քան 70 երկրների բանկեր, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առևտրի 45%-ը:
Մանրամասն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան