Ովքեր պատրաստ են ապրել թուրքի հետ, կարող են գնալ Կիրանց, Ոսկեպար. Միհրան Մախսուդյան
«Կիրանցում մարդիկ հենց առաջին օրվանից դեմ են եղել միակողմանի սահմանազատմանը, զիջումներին։ Այսօր ցանկացած գիտակից հայ գիտակցում է, հասկանում է, որ նման բան պետք է չարվեր, արվել է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Panorama.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան։
Նա նշեց, որ այսօրվա պայքարը հենց դրա համար է, որպեսզի կարողանան այդ ամենը կանգնեցնեն։
Հարցին՝ Կիրանցի բնակիչները կմնա՞ն իրենց գյուղում, ինչպիսի՞ տրամադրություններ են, նա պատասխանեց. «Չեմ կարծում դուրս գան, կմնան, բայց նաև չեն կարող թուրքի հետ ապրել, 1991-93 թվականների պատերազմի արյունը դեռ չի սառել, ինչ մնաց 2020, 2021 թվականի պատերազմից հետո ժողովուրդը կարողանա իր ոխերիմ թշնամու հետ ապրել։
Ովքեր պատրաստ են ապրել թուրքի հետ, կարող են գնալ, ապրել Կիրանցում, Ոսկեպարում։ Կիրանցիները, ոսկեպարցիները իրենց բնակարաններն անվճար տրամադրում են, իրենց գրացումն էլ կտան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիները հեռացրին Փաշինյանի՝ Կիրանցի զոհերի հուշարձանին դրված ծաղիկները
- «Նույնիսկ 1977 թվի քարտեզներով Կիրանցը սահմանից բավականին հեռու է»
- Այս գործողությունը դիտում ենք ՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
- Կիրանցիները քանդում են իրենց պատկանող շինությունները, որ չանցնեն Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան