Սուրբ Աննա եկեղեցու բակից երթով շարժվեցին դեպի Սայաթ Նովա. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի Սայաթ Նովա փողոց, ապա Ազատության հրապարակի հարևանությամբ Մաշտոցի պողոտա։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունը վախի մեջ է։
«Մի մարդ պաշտպանվում է հազարավոր ոստիկաններով։ Պատկերացնո՞ւմ եք։ Վախը փարատելու երկու ձև կա, մյուսն էլ խմելն է»,-ասաց նա։
Երթի ընթացքում նրանց միացավ ոստիկանություն տարված Դավիթ Ամալյանը։
«Ժողովուրդ ջան, նայեք, իմացեք, ինչպիսի մարդիկ են գտնվում հրապարակում, մեր ճշմարտության, բոլորիս պատվի համար»,-ասաց Սրբազանն ու շարունակեցին երթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան