Գետերում դիտվել է ջրի մակարդակի նվազում
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 50 սմ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։
Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 08։00-ին դիտված ջրի մակարդակը մայիսի 26-ի 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 125 սմ-ով։
Ինչ վերաբերում է թափված տեղումների քանակին՝ մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳՆ. Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ
- Հայաստանում գետերի ջրի մակարդակը նվազում է
- Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ
- Տավուշում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին