Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի. Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրից
«Այսօր այստեղ պետք է լիներ Հայաստանի կառավարության ղեկավարը։ Բայց ինչո՞ւ այստեղ չէ։ Որովհետև վաղուց արդեն նա դադադել է լինել մեր ժողովորի իղձերն ու երազանքները ներկայացնողը, բարոյական ու հոգևոր խորը արժեքը կրողն ու փոխանցողը, որը միայն և միայն ուղղված է մեր ժողովրդի վերելքին»,- Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով ունեցած իր ելույթում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն իր խոսքում նաև նշեց. «Այդ մարդը հատել է բոլոր սահմանագծերը՝ և իրավական, և մարդկային, և բարոյական։ Եվ այս օրը նրա այստեղ չգտնվելը դրա վկայությունն է։
Ես չգիտեմ՝ դա սեփական որոշում է, թե թելադրված որևէ տեղից, բայց փաստն այն է, որ այսօր այստեղ մենք ենք և այսօր դուք հերթական անգամ արձանագրում եք այն հաղթանակը, որ Սրբազան պայքարի բովով անցնում ենք։
Մենք միասին համբերությամբ, նպատակային ընթանալով ենք այս սրբազան պայքարի, որը ծնվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում, օրակարգով ու բովադակությամբ՝ հասնելով ճշմարտության հաղթանակին, որն արդեն գոյություն ունի ձեր սրտերի, մտքերի մեջ։
Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի, որի կրողները դուք եք, սիրելի ժողովուրդ։
Սիրելի ժողովուրդ, իրական Հայաստանը, որ դուք եք, պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին։
Հոգևոր Հայաստանն իր անսահման սահմաններով պետք է հաղթի «նոր Հայաստանին», որը սահմանափակ է»։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր տներից, լուսամուտներից կախված լինի եռագույնը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Պատրաստ եք ելնելու
- Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելու մասին
- Տարոն Տոնոյան. Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին
- Փաշինյանն ընդունել է պարտությունը՝ չգալով Սարդարապատի հուշահամալիր. Մետաքսե Հակոբյան
- Ժամը 10:00-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա հավաք. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
- Նպատակը Սարդարապատում Սրբազանի և Փաշինյանի հանդիպումն ու երկխոսությունն է. Ավետիք Չալաբյան
- Այն չարիքն ու ստի հայրը, որը կանգնած է մեր առջև, ուղղակի ապրում է իր սարսափի օրերը․ Բագրատ Սրբազան
- Գնում ենք Սարդապատ՝ նշելու Մայիսի 28-ը․ Բագրատ Սրբազան