Գողին ասենք՝ գնա գող բռնի՞. Բագրատ Սրբազան
«Գաղտնալսում եղել է։ Ասեմ ձեզ՝ որ պահին, ինչ ասել ենք, հետո տեսել ենք, որ իրենք դրսերում իրականացրել են»,-պատասխանելով իրեն գաղտնալսման մասին հարցին՝ Սարդարապատի հուշահամալիրում հայտնեց Բագրատ սրբազանը։
Նա հարցրեց, որ եթե գաղտնալսում չի եղել՝ ինչու էր կենտրոնի ոստիկանությունը եկել շրջապատել և մոտ երկու ժամ թույլ չէր տվել դեպքի վայրում ոչ մեկին լինել և հեռաձայնել են ԱԱԾ-ի կենտրոնի պատասխանատուին։
«Եթե գաղտնալսում չկար, սովորական թաղային գործ էր, ապա կարող էր թաղային ինչ-որ պատասխանատու գար, հասկանար, թե ինչումն է խնդիրը»,- ասաց Բագրատ սրբազանը։
Պատասխանելով այն հարցին, որ ոստիկանությունը գործ է հարուցել գաղտնալսում իրականացնող կնոջը հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով՝ Սրբազանը հարցրեց, թե իրենց անօրեն կերպող գաղտնալսելու համա, ո՞վ պետք է տեր կանգնի։
Դիտարկմանը, թե գաղտնալսման վերաբերյալ Սրբազան շարժումից հաղորդում չի ներակայցվել՝ նա ասաց. «Ինչո՞ւ պետք է հաղորդում ներկայացնենք, իրենք անում են գաղտնալսում, իրենց հաղորդում ներկայացնե՞նք, հա՞։ Գողին ասենք՝ գնա գող բռնի՞։
Եթե այդ աղջիկն է եղել, ապա շատ եմ ցավում, ես իրեն ճանաչում եմ, շատ հարազատ մարդ է եղել և մնում, խնդիր չկա։ Խոսքը Հեղինեյի մասին է, եթե ինքն է։ Երբ ինձ տեսանյութը ցույց են տվել, ասել եմ, որ չեմ հավատում, միգուցե նման է իրեն։ Նա ինձ համար շատ հարազատ մարդ է, շատ»։
Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, իր հասցեին արած կոշտ հայտարարություններին՝ Սրբազանն ասաց. «Ես դեռ իր մասին չեմ ուզում բան ասել։ Սպասում եմ, թե իր կործանման գծերը երբ է վերջնականապես անցնելու։ Ինքը շատ լավ գիտի, թե ես իր մասին ինչեր գիտեմ, թող խաղաղ մնա»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր քաղաքացին պաշտպանված չէ, քմահաճույքներն են պաշտպանված. Բագրատ Սրբազան
- Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, մեր գործողությունները լինելու են միասին. Բագրատ Սրբազան
- Ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանի մասին. Ամբախ-զամբախ խոսում է, թող չափը ճանաչի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին