Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները, սևբերետավորները շղթա են կազմել և արգելում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
«Ենիչերիները խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր»,- հայտնում է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հավանաբար Սարդարապատի հուշահամալիր է այցելում Նիկոլ Փաշինյանը իր կառավարության հետ։
Նշեք, որ սովորաբար վարչապետն ու կառավարության անդամները Սարդարապատի հուշահամալիր են այցելում առավոտյան։ Այսօր Փաշինյանն ու իր կառավարությունը առավոտյան Սարդարապատ չեն այցելել։ Սարդարապատում էին երեկ երեկոյից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, բազմաթիվ քաղաքացիներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։
Նրանց հեռանալուց հետո է Փաշինյանը ճանապարհվել դեպի Սարդարապատ։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր քաղաքացին պաշտպանված չէ, քմահաճույքներն են պաշտպանված. Բագրատ Սրբազան
- Փաշինյանը փախուստի մեջ է, վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից. Միքայել Սրբազան
- Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելու մասին
- Գարեգին Երկրորդ. Այս օրերին հրամայական է, որ միասնական, հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների