Չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվեց հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է.
«Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ, երբ ուժային կառույցներն ամեն ինչ արեցին՝ խոչընդոտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Չնայած ոստիկանների, ՊՊԾ մի քանի աշխատակցի և հատկապես սև բերետավորների անհարիր պահվածքին, վազելով և երեք անգամ մի քանի շարքով փակելով մեր դիմացը (չորրորդին արդեն տեղի տվեցին), այնուամենայնիվ, մեզ հաջողվեց բարձրանալ մինչև վերջ, Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել և վերադառնալ Մայր Աթոռ։
Հ․ Գ․ քիչ առաջ կադրերում տեսա, որ հանել են Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից։ Խոսքերն իսկապես ավելորդ են․․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր