2022թ. սեպտեմբերի 13-14-ին զոհված Ս. Խաչատրյանի և Թ.Սարգսյանի մասունքները ՄԻՆՉ ՕՐՍ գտնվում են միջդիրքային հատվածում
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին զոհված Շիրազ Խաչատրյանի և Թոռնիկ Սարգսյանի մասունքները ՄԻՆՉ ՕՐՍ գտնվում են միջդիրքային հատվածում։
Թոռնիկ Սարգսյանը զոհվել է Վերին Շորժայի հատվածում, Շիրազ Խաչատրյանը՝ Կուտականի։ Շիրազի հայրը ամեն օր հեռադիտակով տեսել է, թե ինչպես է որդու մարմինը ոսկրանում, բայց այդպես էլ չեն թողել, որ մարմինը դուրս բերեն։
Ամեն անգամ, երբ միամիտ կփորձեք մտածել, որ օրվա իշխանությունները ինչ որ լավ բան են ուզում անեն էս ազգի համար, պարզապես հիշեք, որ իրանք անգամ ի զորու չեն կամ հավես չունեն այս երկրի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի մարմինները դուրս բերելու շուրջ բանակցել, պայմանավորվել։ Թողնես մենակ օրը մի գեներալի պագոն ավելացնեն ուսադիրների, բայց թե ինչի համար, ոչ ոք չգիտի։
1,5 տարի քո զինվորի մարմինը մնա դաշտում, անձրևի, ձյան ու արևի տակ, էտ ամենին ամեն օր ծնողն ականատես լինի ու երկրի ՊՆ-ն վոլեյբոլի առաջնություն կազմակերպի ու դրանով ուրախանա....
2014-ին Արցախում խոցված ուղղաթիռի դեպքը կհիշեք։ Էլի թշնամին չէր թողնում օդաչուների մարմինները դուրս բերել։ Մերոնք հատուկ օպերացիայի արդյունքում 3-ի մասունքներն էլ դուրս բերեցին թշնամու քթի տակից։
Սա է տարբերությունը նախկինների ու ներկաների, սա է տարբերություն հայերի ու չհայերի»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան