Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
«Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։»,- նշված է տեքստում։
Հիշեցնենք, որ Պետրոսյանը Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն է, որի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել։ Կիրանցում ապրիլին նկատել էին առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ ոստիկանների և
քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնել, որ ադրբեջանցիներ են, որոշները՝ որ հայ քարտեզագիրներն են։ Ավելի ուշ պարվեց, թե ովքեր էին մեքենայի մեջ։ Նրանցից մեկն էլ՝ Սերգեյ Պետրոսյանն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան