Հայաստանը մասնակցել է ԱՊՀ նոր համաձայնագրի ստորագրմանը
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհուրդը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է խորհրդի 28-րդ նիստում, որը տեղի է ունենում Դուշանբեում։
«Դուք և ես՝ բոլորս հասկանում ենք, թե ինչ վտանգ են ներկայացնում ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունները: Ժամանակավոր աշխատանքային միգրանտներն ամենից շատ են ենթակա դրանցում ներգրավվածության, ուստի կարևոր է ԱՊՀ-ի այս երկու կառույցների միջև փոխգործակցության հարթակ ստեղծելը»,-այդ մասին նիստից առաջ լրագրողներին հայտնել է Տաջիկստանի միգրացիայի և աշխատանքի տեղավորման աշխատանքի փոխնախարար Շահնոզա Նոդիրին։
Ինչպես հայտնում են Տաջիկստանի աշխատանքի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են նաև ապօրինի միգրացիայի ոլորտում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների իրականացումը 2019-2023 թվականների ծրագիրը, ռեադմիսիայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի իրականացման փորձը, ինչպես նաև գերատեսչություններում միգրացիոն ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով և գործընթացների թվայնացման աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը
- Սամվել Հայրապետյանը մասնակցում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
- ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին