«Հրապարակ». Իշխանականները մանթրաժի մեջ են հայտնվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրակի օրվա հանրահավաքից իշխանականները, մեղմ ասած, մանթրաժի մեջ են հայտնվել, քանի որ նախորդ օրերին ինտենսիվ ռեժիմով ազդարարել են, թե շարժումը մարել է և այնքան էին ասել, որ իրենք էլ էին դրան հավատացել և հանրահավաքի առավոտյան, Լոռվա մարզի աղետն էլ, հույս են ունեցել, որ ամբողջությամբ կխափանի հանրահավաքը և անակնկալի են եկել՝ տեսնելով այդքան մարդու։ ՔՊ մեր աղբյուրը անկեղծացավ, որ չէին սպասում, թե կրկին բազմահազարանոց հանրահավաք կլինի։
Ի դեպ, մինչ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ, իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էլ 23 հազար 100 մարդ է հաշվել։ ՔՊ-ական պատգամավորները ներքին զրույցներում մտահոգություն էին հայտնում, որ պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ այն կարող է պայթյունավտանգ դառնալ՝ վարչախմբի համար բացասական հանգրվանի հանգեցնելով։ Այդ անհանգստություններով է պայմանավորված, որ ոստիկանական զորքերը երեկ աննկարագրելի ագրեսիվ ու լկտի էին պահում իրենց` ձերբազատվելով նախորդ օրվա վախվորած կեցվածքից։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Փաշինյանը չի գիշերել Պռոշյանի առանձնատանը և Լոռու մարզից ոչ թե Երևան է վերադարձել, այլ Սևանի ամառանոց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։