Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը. Մալյան
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը գրառում է կատարել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․
«Если Правду можно говорить только шепотом, значит страну захватили ВРАГИ.
(С) Вильгельм Швебель
Դատարանում վերջին խոսքիս հրապարակման ժամանակ մի քանի եզրահանգումներ ներկայացրեցի հանրությանը, որոնք իմ դատավաճռից հետո կյանքի ուժ ստացան:
1. 2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվել է բռնությամբ և ատելության քարոզով:
2. Այս պետությունն այլևս հայկական չէ: Պետության բոլոր օղակները հայերի նկատմամբ թշնամաբար են գործում, իսկ ադրբեջանցիների, թուրքերի նկատմամբ՝ ծայրահեղ բարեհաճ և խոնարհումով:
3. Հետևաբար՝ պետական զինանշանը և դրոշն այս պետության հետ որևէ կապ չունեն, և ազնիվ կլիներ դրանք փոխել:
4. Պետությունը, որը գործում է սեփական քաղաքացու դեմ, իր էությամբ հանցավոր է:
5. Հետևաբար՝ հարկատուն ոչ թե հերոս է, այլ՝ ակամա հանցակից:
6. Այս պետությունն այլևս չունի որևէ առաքելություն կամ նպատակ (կոռուպցիայի դեմ պայքարը, խաղաղությունը, ժողովրդավարությունը նպատակներ չեն):
7. Այս իշխանության դեմ պայքարը վաղուց քաղաքականության հետ կապ չունի: Պայքարն ազգային-ազատագրական է:
8. Շուրջ վեց տարի Հայաստանում իշխող և պետությունը կործանած խմբակի քաղաքական հայացքներն առ այս պահը ոչ ոք չգիտի:
9. Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է այնքան, մինչև այն քանդվի-կործանվի: Դադար երբեք չի լինելու:
10. Ընդդիմությունն՝ այսօրվա առաջնորդներով, վեց տարվա ընթացքում նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը:
Մի քանի անգամ ուշադիր կարդացեք այս կետերը: Սրանք փաստեր են: Միգուցե՝ ցավոտ ու տհաճ, բայց՝ անհերքելի փաստեր: Գիտեմ, որ ծանր է, բայց պետք է ուժ գտնել և առերեսվել իրականության հետ:
Վերջում ավելացնեմ, որ ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը»,-ասվում է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
- Թումանյանը, Մալյանը, Պարոնյանը չէին լռի. Հիշեցում թատրոնների անձնակազմերին
- Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով
- Նարեկ Մալյանի գործով դատարանը հեռացավ վճիռ կայացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին