«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, չի իմացել անգամ, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին
Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա
Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել
էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ
այլք: «Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ
նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի և Լոռու
մարզերում:
Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի
լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում:
Aravot.am-ը մեկնաբանության համար կապվել է երգչուհու հետ: Նա ասաց, որ բոլոր լրագրողներին
հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Նշեց նաեւ, որ ինքը երբեք փարթիների
չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների:
Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ մեկ ամիս
առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ
Համբարձումյանը, ասել է բարեգործական համերգ է, և Սոնայի ծանոթներից՝ բարեգործական
միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը:
«Սոնան անգամ չի իմացել, որ դրես կոդ կա, կանանց հագուստը պետք է սպիտակ լինի,
տղամարդկանց հագուստը՝ սեւ, ինքը սեւ հագուստով է գնացել, չի իմացել, թե ովքեր են հրավիրված…
Այդ միջոցառումը, կարծեմ ժամը 2-ին է սկսվել, ինքը ժամը 5-ի կողմերն է գնացել: Իր բալիկի հետ
գնացել, երգել ու եկել է: Հերոս մայրեր են նստած եղել, իրենց համար է երգել: Միջոցառման վարողն
ասել է, որ Կարինեի ծննդյան օրն է, ով բարեգործ կին է, ում հրավերով Սոնան բարեգործական
միջոցառումների ժամանակ անվճար երգում է… Ամիսներ առաջ էլ 44-օրյա պատերազմի
մասնակիցներից՝ ձեռք ու ոտք կորցրած մի տղայի հարսանիքին է Սոնան Կարինեի հրավերով գնացել
ու երգել բարեգործական հիմունքներով:
Իսկ այդ օրը Սոնան երգել է ազգագրական շարաններ, վերջում էլ՝«Ես քո զավակն եմ Հայաստան»,
նվիրել է հերոսների մայրերին ու թողել եկել է… Այնտեղ տարբեր բնագավառի մարդիկ են եղել, բայց
մենք ոչ մեկի հետ առնչություն չունենք, Սոնան նեյտրալ (չեզոք.-խմբ.) մարդ է: Միջոցառման վարողն
ասել է՝ բարեգործական միջոցառում է, քեզ շատ են սիրում, ուզում են, որ դու երգես, այդ կինն էլ շատ
լավ կին էլ (Կարինեն-Գ.Հ.), միշտ զինվորներին օգնում է, դրա համար է գնացել Սոնան»:
Անահիտ Շահգելդյանը հավելել է. «Երեկ երեկոյան է Սոնան իմացել, որ զոհեր ունենք, ու որ ահավոր
բան է տեղի ունեցել: 44-օրյա պատերազմից հետո ինքը չի երգել, տարբեր միջոցառումներ են արել, չի
մասնակցել: Մենք ամեն օր լաց ենք լինում, թե ինչ տղաներ ենք կորցրել…Սոնան իր ծննդյան օրը՝
փետրվարի 14-ին համերգ էր դրել, բայց քանի որ այդ օրը զոհեր ունեինք, այդ համերգն էլ է հանել:
Ասում էր՝ չեմ կարող երգել, զոհեր ենք ունեցել…»:
Անահիտ Շահգելդյանը հավելել է, որ Սոնան հերոս մայրերին նվիրված նոր երգ ունի, որ գրել է Մարինե
Գյուլումյանը, տեսահոլովակն արդեն նկարվել է եւ առաջիկայում կկայանա պրեմիերան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին