Ինչն է ապահովել Հայաստանի տնտեսության երկնիշ աճը. Տնտեսագետի կարծիք
«Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ աճ գրանցել, մասնավորպես` 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվությունը կազմել է 13.2%: Այս աճը հիմնականում ապահովել են արդյունաբերությունը` ի դեմս ոսկերչության և առևտուրը` ի դեմս վերարտահանման»,-գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա ուշագրավ է համարում, որ միայն արտահանումը ավելացել է 2,7 անգամ, ինչը պայմանավորված ռուսական ոսկու, սարքարավորումների և տեխնիկայի վերարտահանմամբ:
«Շատ համեստ աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում`3,9%: Խիստ մտահոգիչ է գների անկումը, որը բացասական է ազդում տեղական արտադրության ծավալների վրա»,-մանարամսնումէ տնտեսագետը։