Հասարակություն 10:00 28/05/2024 Հայաստան

Աղետների դիմակայման հարցում փորձում ենք մանկապարտեզի մակարդակում ԲՈւՀ-ի գործառույթներ իրականացնել. Օլեգ Դուլգարյան

Մայիսի 26-ի բնական աղետը նախնական տվյալներով 4 մարդու կյանք խլեց և հարյուրավոր միլիոն դոլարի վնաս պատճառեց տեղի բնակչությանը և պետությանը։ Ինչո՞ւ պատրաստ չէինք դիմագրավելու, առավել ևս՝ կանխարգելելու բնական աղետի նման ծավալով հետևանքները։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի հետ։

Օ.Դուլգարյան-Այստեղ միայն հարցն այն չէ, թե ինչու մենք պատրաստ չէինք աղետին, այլ այն, որ մենք տասնամյակների ընթացքում ամեն ինչ արել ենք, որպեսզի մեզ հետ նման աղետ կատարվի։ Եթե մենք վերցնենք ամբողջ տուժած ենթակառուցվածները, որտեղից սկսել է քանդվել մինչև վերջ, ապա կտեսնենք, որ գետի ամբողջ ափամերձ այդ տարածքը կառուցապատված է տարբեր շենք-շինություններով, օբյեկտներով։ Դրանք տնտեսական նշանակության շինություններ են, ռեստորաններ, մոթելներ, հյուրանոցներ, խանութներ, գրասենյակներ, անասնագոմեր, այդ թվում նաև՝ բնակելի տներ։

Այդ ամբողջ առափնյա տարածքներում ժամանակին մարդիկ հեշտությամբ կամ դժվարությամբ, ստացել են այդ շինթույլտվությունները, կամ անօրինական կառուցել են և հետագայում հեշտ օրինականացվել են։ Այնինչ նման քաղաքաշինական մոտեցումն ինքն հակասում է այն ռիսկային բնութագրիչներին, որոնք կան Ալավերդի համայնքում։ Այսինքը, մարդկանց չի հետաքրքրել, թե վաղը-մյուս օրը ինչ կարող է լինել։

Եթե հասարակ քաղաքացուն չի  հետաքրքրում, ինքը իրազեկված չէ կլիմայական փոփոխությունների առումով, կամ Ալավերդում ջրհեղեղների հետ կապված ռիսկերի մասով, ապա այն չի ազատում այն մարմինների պատասխանատվությունը, որոնք այդ թույլտվությունները տվել են։ Բայց դեռ այդ թույլտվությունները մի կողմ թողնենք։ Բանն այն է, որ յուրաքանչյուր նման շինարարությունից հետո գետի հունն անընդհատ նեղացել է։ Մարդիկ որպեսզի կառուցեն իրենց օբյեկտը, անընդհատ նեղացրել են գետի հունը, լցրել այն տարբեր գրունտով և հողով, լայնացրել տարածքը և այդ տարածքի վրա կառուցապատում իրականացրել։

Այս բարձիթողի տարիների ընթացքում մինչև վերջերս էլ մենք ականատես էինք գետի առափնյա շրջաններում ընթացող շինարարություններին։ Անընդհատ նորանոր շինթուլտվություններ, շինարարություն և գետի հունի շարոնակաբար նեղացում։

Աղետն այդ աստիճանի չէր լինի, եթե բարեխիղճ կառավարում լիներ, այսինքը մարդիկ իրենց դերակատարման մեջ լինեին և մարդկանց իրազեկեին, որ չեն կարող այդ հատվածում շինթույլտվություն տալ և կառուցապատում իրականացնել, քանի որ, ինքը վաղը տուժելու է, համայնքը ևս։ Այդ օբյեկտները եթե չլինեին, բնականաբար, վնասն այդքան չէր լինի, և եթե գետի հունն անընդհատ այդքան չնեղացվեր՝ ջուրն այդքան ափերից դուրս չէր գա։ Այսինքը, ամեն ինչ արվել է, որ այդ աղետն այդ աստիճանի և վնասակար լինի մարդկանց և համայնքի համար։

Էլ չասեմ, որ հենց գետի ափին բազմաթիվ քարի արտադրամասեր գոյություն ունեն, և երբ այդ հատվածներով գնանք, կտեսնենք, որ գետի հունի մեջ տարբեր տեղերում քարի թափոններ են լցված և կրկին հունը նեղացրած է։ Գետի հունը հնարավորինս նեղացված է և աղետի նման մասշտաբը դրանով են պայմանավորված։

Panorama.am-Ո՞րն է ՏԻՄ-երի առաքելությունը բնական նման աղետներին դիմակայելու հարցում։

Օ. Դուլգարյան-Նախկինում կար քաղպաշտպանության պլան, որը հետագայում վերանվանվեց «Ճգնաժամային կառավարաման պլանի» կամ «Արտակարգ իրավիճակների կանխարգելման պլանների»։ Նման տարբեր անուններով այդ փաստաթղթեը գոյություն ունեն ՏԻՄ-երում, բայց դրանք լիարժեք ձևական բնույթ են կրում և միշտ էլ այդպես է եղել։ Դրանք գրվում են, որտեղ ամրագրվում է այն ռիսկերը, որոնք կարող են տեղի ունենալ համայնքում և հետագայում դրվում է գրասենյակների դարակների մեջ և դրանց անդրադարձ չեն կատարում։

Այսինքը, այն մարզական վարչական աշխատանքները, կանխարգելիչ միջոցառումները, հետևանքների վերացման, կոմունիկացիոն պլանը ազգաբնակչության հետ, թե ով, ինչի համար է պատասխանատվություն կրում, ում  հետ է կապ պահում, ինչ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, դրանք պետք է ազգաբնակչության հետ կիսվեին և վարժական աշխատանքներ իրականացվեին, յուրաքանչյուր տարվա կտրվածքով։ Բայց  այդպիսի բան գոյություն չունի։ Այսինքը գրեթե այս մակարդակում մենք զրոյական վիճակում ենք և այսօրվա դրությամբ, երբ որ շտաբի նիստ է գումարվում, ինչ-որ խորհրդակցություններ են անցկացվում, թե ինչպես պայքարեն այդ առհավիրքի դեմ, այն գրեթե 0-ից սկսած պրոցեդուրա է։ Այսինքը մարդիկ ոչ դրա տեսական փորձն ունեն, ոչ էլ գործնմականում են փորձ ունեցել, և բնականաբար դժվար է լինում այդպիսի աշխատանքներ իրականացնելը։

Panorama.am-Կանխարգելիչ միջոցառումների առումով ի՞նչ է նախատեսված այդ պլաններում։

Օ.Դուլգարյան-Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա այսօր մենք ունենք բոլոր այլընտրանքային ճանապարհները, որոնք պետք է ապահովեն հիմնական կոմունիկացիան, բայց իրենք պետք է վաղուց պատրաստված լինեին, որովհետև կարող էր նման բան տեղի ունենալ։ Իսկ որ նման բան կարող էր տեղի ունենալ՝ նախկինում բազմաթիվ անգամ կարիքների գնահատման ժամանակ վեր է հանվել։ Այսինքը, ջրհեղեղը, որն այսօր տեղի ունեցավ, այն տարբեր աշխատանքների մեջ նկարագրված է։ Ես ինքս UNDP-ի ծրագրով կարիքների գնահատման եմ մասնակցել, որտեղ այս սցենարը դիտարկված էր, որ կլիմայական փոփոխություններով պայմանավորված Դեբեդ գետը կարող է դուրս գալ իր հունից և նման ավերածություններ պատճառել։ Այս ամենը նախկինում նկարագրված էր և պետք էր այդ ռիսկերը հաշվի առնել։

Դրանք հաշվի չէին առել, ինչպես նաև սողանքների կամ քարաթափումների հետ կապված ռիսկերը հաշվի չեն առնվել, դրա համար էլ իմ թվարկած այս բոլոր ռիսկերի պատճառով այսօր ունենք այս վիճակը և արձագանքում ենք այնպես, ինչպես հնարավոր է։

Մենք այսօր որպես համակարգ՝ լինի ՏԻՄ, թե տարբեր պետական գերատեսչություններ, փորձում ենք, այսպես ասած, մանկապարտեզի մակարդակում գտնվող կարգավիճակում ԲՈւՀ-ի  գործառույթներ իրականացնել, որը դժվար է ստացվելու, քանի որ մենք դրան պատրաստ չէինք ինստիտուցիոնալ։

Մենք պետք է մեր մոտեցումները փոխենք և այն մարդիկ, որոնք պատասխանատում են այս ամեն ինչի համար, պետք է հիմիկվանից սովորեն, գրագիտանալ և ավելի մեծ պատասխանատվություն այս ամեն ինչի համար դրսևորել, որովհետև այն, ինչը որ հիմա է տեղի ունենում, աննախադեպ է։

Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այսօրվա վիճակը յուրաքանչյուր 3-4 տարին մեկ չի կարող չկրկնվել։ Հետևաբար հենց այս պահից էլ մենք պետք է լրիվ վերանայենք մեր մոտեցումները և մտածենք այն հետևանքների մասին, որոնք կարող են ջրհեղեղից հետո առաջ գալ, օրինակ սողանքային երևութները, որոնց ևս պատրաստ չենք որևէ ձև։ Այստեղ մոտեցումների, քաղաքականության, մարդկանց գրագիտության և պատասխանատվության շրջանակներուն են, որ պետք է համահունչ աշխատի որպեսզի մենք նման հետևանքներից խուսափենք։

Panorama.am-Գետի հունն առաջին հերթին բնապահպանական խնդիր է, ինչո՞ւ է այն դուրս մնացել ՇՄՆ ուշադրությունից և ինչո՞ւ այդ առափնյա շինությունները ՇՄԱԳ չեն անցել։

Օ.Դուլգարյան-Դրանք գետի համայնքային պատկանելության հատվածներ են, որոնց մի մասը գյուղատնտեսական նշանակության են, մյուս մասը՝ քաղաքաշինական նշանակության է եղել և եթե փոքր և միջին շինարարություն են արել, ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում(ՇՄԱԳ) չեն անցել։ Զուտ կառուցապատում է իրականացվել՝ քաղաքաշինական նորմաները համայնքային մակարդակում ապահովելով, և վստահ եմ, որ շատ դեպքեր են եղել, որ շինությունն անօրինական է եղել, որից հետո նոր օրինականացրել են։ Այստեղ բնապահպանական մեծ խնդիր կա, որովհետև գետի հունի փոփոխությունը բնապահպանական մեծ խնդիր է։

Մեր ամենամեծ խնդիրն այն է եղել, որ գետի այդ առափնյա տարածքները համայնքային նշանակության են եղել և անցել են տան, կամ փոքր ձեռնարկության կառուցապատման գործընթացներով և դրա վրա մեծ ուշադրություն չի դարձվել։ Միգուցե նաև բնապահպանական համայնքն այստեղ ակտիվ չի եղել, քանի որ այնքան շատ բնապահպանական խնդիրներ կան, որ չեն հասցնում դրանց արձագանքել։ Բայց դրա մասին անընդհատ խոսվել է, հատկապես, երբ գետի ափին լինեմու են արդյունաբերական բիզնեսներ, քարի արտադրամասեր կամ այլ, որոնք ուղիղ աղտոտման պատճառ են դառնում։ Հուսանք, որ մենք մեր մոտեցումները կփոխենք և մարդկան չենք խրախուսի, որ իրենց կրած վնասները փորձեն վերականգնել նույն վայրում նույն ձևով։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}