Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 3 կանայք սարում կայծակնահարվել են
Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:
Տեղում պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կնետրոն: Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությւնը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են և Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան