Հայաստանը դիմել է Ակոպովա -Ռախմանին զույգի տեղափոխության հարցով
Ռուս գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգի տեղափոխության վերաբերյալ Հայաստանը հարցում է ուղարկել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Միժամանակ, աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարությունը «թերահավատորեն» է վերաբերվում տեղափոխությանը։
Ակնկալվում է, որ մարզիկներին տեղափոխության թույլտվությունը կտրվի դեկտեմբերին։ Ակոպովա-Ռախմանին զույգը ռուսական և միջազգային մրցաշարերի հաղթողներ և մրցանակակիրներ է։ Վերջին շրջանում մարզիկները ապաքինվում են վնասվածքներից։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան ազատվել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից Հայաստանի հավաքականում ներկայանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան