Տարոն Տոնոյան. Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին
«Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին. որ ցեղասպանված լինելու, սովի, համաճարակի պայմաններում էլ հնարավոր է կռիվ տալ մեծաքանակ թշնամու դեմ, ունենալ հաղթանակ ու արդյունքում հիմնել հանրապետություն»,-Սարդարապատի գուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական բժիշկ, դաշնակցական գործիչ Տարոն Տոնոյանը։
Նրա խոսքով, այս դասը պետք է միշտ հիշել, պահել մեր սրտում։
«Ունենանք կամք ու ոգի, Արցախի կորստից հետո հավաքենք մեր ուժերը, ազատվենք ներքին թշնամուց, ունենանք ներքին համաձայնություն ու համերաշխություն, որպեսզի ունենանք այն Հայաստանը, որը բոլորս կրում ենք մեր սրտի մեջ, մեր նկարագրին հարիր Հայաստանը»,-ասաց Տոնոյանը՝ խոսելով օրվա խորհդրի ու պատգամի մասին։
Նա հիշեցրեց, որ դրա համար պետք է չարչարանք, ինքնազոհաբերություն, կամք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան