Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելու մասին
«Ամեն բանական մարդ էլ կարող է այդպես մտածել։ Ինձ շատ հետաքրքիր չէ, մենք եկել ենք երեկ գիշերվանից։ Ուխտագնացություն է մեզ համար»,- Սարդարապատի հուշահամալիրում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, որ երեկ կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանը այսօր կայցելի, իսկ այսօր նախնական տեղեկատվությամբ չի այցելելու։
Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի այցի մասին տեղեկություն չկա, վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ է, որ այս տոնին այստեղ չէ, Բագատ Սրբազանը պատասխանեց. «Երկու պատճառ կա. մեկը՝ նա այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։
Երկրորդ. միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու»։
Ճշտող հարցին՝ «դրսից՝ որտեղի՞ց», Սրբազանը պատասխանեց. «Այս սահմանից այն կողմ, երկիր կա»։
Դիտարկմանը՝ նախապես բեմ էր տեղադրված, ամբիոն, ենթադրվում էր, որ եղել է գալու մտադրություն, Բագրատ Սրբազանն ասաց. «Այս գեղեցիկ, հաղթանակի, պետականության օրն ակնկալում եք, որ ես այս ատիճանի բաներ խոսե՞մ։ Եկեք ուրիշ կերպ մոտենանք։ Փաստն արձանագրենք, որ այստեղ չէ, անցնենք առաջ։
Իսկ եթե գար, որպես քաղաքացի կհարցնեի՝ ինչո՞ւ է եկել այստեղ, ի՞նչ կապ ունի»։
Հարցին՝ իրավիճակը հանգուցալուծելու համար եթե իշխանությունը դիտարկի արտահերթ ընտրությունները, Ձեզ համար ընդունելի՞ կլինի այն, Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք հիմա նման բան չենք դիտարկում։ Կարիք չկա դրա մասին նույնիսկ խոսելու, որովհետև դա այս փուլում օրակարգի հարց չէ»։
Նշեք, որ սովորաբար վարչապետն ու կառավարության անդամները Սարդարապատի հուշահամալիր են այցելում առավոտյան։ Այսօր նրանք դեռևս Սարդարապատում չեն։ Լրատվամիջոցները գրում են, որ Փաշինյանն այսօր չի գնալու Սարդարապատ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Տոնոյան. Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին
- Փաշինյանն ընդունել է պարտությունը՝ չգալով Սարդարապատի հուշահամալիր. Մետաքսե Հակոբյան
- Ժամը 10:00-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա հավաք. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
- Այն չարիքն ու ստի հայրը, որը կանգնած է մեր առջև, ուղղակի ապրում է իր սարսափի օրերը․ Բագրատ Սրբազան
- Գնում ենք Սարդապատ՝ նշելու Մայիսի 28-ը․ Բագրատ Սրբազան
- Գնալու ենք Սարդարապետ, գիշերը մնալու ենք այնտեղ. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան