Աղետից տուժած մի քանի բնակավայրերում ջրամատակարարումը դեռ վերականգնված չէ
Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է:
Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա: Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։
Այս պահին դեռևս ջուր չկա
.Ախթալա քաղաքի մի հատվածում,
.Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով),
.Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է),
.Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։ Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով:
Այս պահին Վեոլիաթիմն աշխատում է գետի թռիչքային հատվածով ջրատարի վերագործարկումը կազմակերպելու ուղղությամբ։
Նաև ուսումնասիրություններ են ընթանում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան