Մայիսի 28-ի լույսն է, որ հասարակությանը պետք է առաջնորդի նորանոր ձեռքբերումների և հաղթանակների. Արծվիկ Մինասյան
«Ցավոք, հիմա մենք կանգնած ենք մի նոր իրավիճակի առաջ, երբ Հայաստանը զավթած իշխանական խմբակը այսօր մեր երկիրը կանգնեցրել է նոր կորուստների առաջ։ Կորցրել ենք Արցախի անկախությունը, որը մեր ամենամեծ վերքն է»,-Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության քրտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանության դավաճանական գործողության հետևանքով վտանգված է նաև ներկա հանրապետության գոյությունը։
«Մեր բոլորի ցանկությունն է, որ մենք վերականգնենք մեր դարերի երազանքը և կարողանանք Հայաստանն ազատագրել նախ դավաճաններից, և Բագրատ սրբազանի հռչակած երեք սկզբունքներով բերել ներհանրային համներաշխություն, արտաքին աշխարում այս վայրիվերումներից Հայաստանի որոշակի հանդարտություն և արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորում, որը պետք է կերտի այն Հայաստանը, որ մեր Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, իրենց կյանքը զոհաբերած հայորդիները երազել են ու փափագել։ Այն պետք է բերի մեր միացյալ հայրենիքի կերտմանը՝ աստիճանաբար վերաարզատագրելով մեր Արցախը և մնացած տարածքները»,- ասաց Մինասյանը։
Հայտարարելով, որ ժողովուրդն արթնացել է՝ Մինասյան նշեց, թե այսօր պետք է տոնել լուսավոր տոնը՝ Մայիսի 28-ը, որովհետև այս լույսն է, որ հասարակությանը պետք է առաջնորդի նորանոր ձեռքբերումների և հաղթանակների։
Պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն ըստ արարողակարգի առավոտյան չեկավ Սարդարապատի հուշահամալիր, որտեղ ակնկալվում էր Բագրատ սրբազանի հետ հանդիպումը՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Այն, որ իրենք և Նիկոլ Փաշինյանը խուսափում են Բագրատ սրբազանի հետ հանդիպումից, ցույց է տալիս , թե որքան ճիշտ է այս շարժումը և Սրբազանի առաջնորդությունը՝ ոչ միայն այն պատճառով, որ այս շարժման մեջ ներգրավված են ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք գուցե երբեք և տարբեր առիթներով մի կոնկրետ նպատակ չհետապնդեին։ Հավանաբար իշխանությունը սարսափում է այս մտքից, որ այս Սրբազան շարժումը կարողացել ե միավորել հայության առողջ ուժերը։ Իրենք հավանաբար սարսափում ենք հենց այդ առողջ ուժերի, առավել ևս Բագրատ սրբազանի հետ հանդիպումից։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել, չտեսնելու տալ և դրա փոխարեն վայրագ ենիչերական խմբերին ուղղորդել կուսակցությունների գրասենյակներ։ Մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկելու և այլն, այն երևի իր վախերի և, հավանաբար այն խոստումների մասին է խոսում, որը նա տվել է թուրք-ադրբեջանական տանդեմին»։
Հարակից հրապարակումներ`
- Գողին ասենք՝ գնա գող բռնի՞. Բագրատ Սրբազան
- Տարոն Տոնոյան. Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին
- Փաշինյանն ընդունել է պարտությունը՝ չգալով Սարդարապատի հուշահամալիր. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան