Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, մեր գործողությունները լինելու են միասին. Բագրատ Սրբազան
«Դեպի Սարդարապատ մեր ուխտագնացության ընթացքում մի կարևոր արձանագրում արեցինք, որ մեր երկրում ասելիք ունցողը մենք ենք, օրակարգ թելադրողը մենք ենք»,- Սարդարապատից վերադառնալով Երևան՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Սրբազանն ասաց. «Մեզ որևէ կերպ որևէ բան հետ չի պահելու այդ ճանապարհից, որպեսզի ճշմարտության կողմը հաղթանակի։
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանրչյուրից ու ամենքիդ։ Մեր այս ամբողջ շարժման առանցքը կազմում է հավաքական նկարագիրը, մեր հավաքական վարքագիծը։
Պատասխանատու մասնակցություն, ոչ միայն մասնակցություն, ոչ միայն պատասխանատվություն։
Մենք ասեցինք, որ սուտը մեր բնության, բովանդակության ուրացումը չի կարող հավերժ լինել։ Այսօր դուք այդ արձանագրումն եք կատարել, սիրելի ժողովուրդ, հստակ ուղերձ հղելով այն մարդուն, ով մեզ ստիպել է փողոց, հրապարակ դուրս գալ՝ կանխելու համար այն շարունակական աղետը, որ իր միջոցով տարածվել է մեր ողջ կյանքի վրա։
Այս երկու օրը ասել ենք՝ ոչ, անհնար է այդպես, տեղ չունես այնտեղ, որտեղ միայն հաղթանակներն են, ճշմարտությունն է»։
Սրբազանը հայտարարեց. «Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք։ Այլևս չենք տարածվելու որևէ տեղ և մեր գործողությունները լինելու են միասին:
Իսկ հիմա կամ մեքնենաների ղեկին եք նստում ու որքան կարողանում եք ազդանշան եք տալիս։
Ինչո՞ւ։ Երեկ մեր տղային, ով չուզեց հայտնել իր ինքնությունը, ազդանշան տալու համար ծեծել էին, գլուխը վնասվել է։ Հիմա մենք ի աջակցություն մեր տղայի, իմանա՝ ինքն էլ, մյուսներն էլ, մենակ չեն, և նաև ի անհամաձայնություն այն ոստիկանական անհասկանալի վարքագծին, որ իրենք դրսևորում են, նստում եք մեքենայի մեջ, ազդանշան եք տալիս, կամ ով ինչ ճանապարհով գնալու է, ազդանշան է տալիս։ Բոլորով գնալու ենք հանգստանալու։ Դա շատ կարևոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է այս զոհասեղանին. Միքայել Սրբազան
- Ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր տներից, լուսամուտներից կախված լինի եռագույնը. Բագրատ Սրբազան
- Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի. Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրից
- Բագրատ Սրբազան. Պատրաստ եք ելնելու
- Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի. Թաթոյան
- Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելու մասին
- Մեր կոչն է ոստիկաններին՝ հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները. Մայր Աթոռ
- Այն չարիքն ու ստի հայրը, որը կանգնած է մեր առջև, ուղղակի ապրում է իր սարսափի օրերը․ Բագրատ Սրբազան
- Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են
- Ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանի մասին. Ամբախ-զամբախ խոսում է, թող չափը ճանաչի
- Իրավիճակը լարվեց. Ոստիկանները քաղաքացիներին ուժով բերման են ենթարկում. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան