Ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր տներից, լուսամուտներից կախված լինի եռագույնը. Բագրատ Սրբազան
«Ինձ համար դրոշի առկայութունը մեր երկրում ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Արյուն ու կյանք տեսած է մեր դրոշը։ Սխրանքների ճանապարհ անցած է մեր դրոշը, ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր լուսամուտներից, պատշգամբներից, մեր շենքերից, տներից կախված լինի մեր եռագույնը»,-Սարդարապատում ավարտելով խոսքը՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, պետք է հասկանալ, որ օրհներգը, զինանշնը, դրոշը մեր հավաքական նկարագիրն են։
«Ինչպիսին մեր դրոշն է, այդպիսին էլ մենք ենք, և հակառակը։ Խոնարհում մեր դրոշին, եռագույնին։ Հուսանք, ինչպես վեհորեն ծածանվել է այս՝ Սարդարապատի դաշտում, այդպես էլ իր հաղթարշավը կշարունակի»,-ասաց նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ Սարդարապատից մեկնելու են մայրաքաղաք։
Հարակից հրապարակումներ`
- Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի. Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրից
- Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան