Եթե Սարդարապատի ճակատամարտի օրերին կարողացանք ազգովի համախմբվել եկեղեցու շուրջ, ուրեմն այսօր էլ կարող ենք նույնը անել Սրբազան հոր շուրջ. Գագիկ Հարությունյան
«Մայիսի 28-ը մի Բացառիկ խորհուրդ ունի մեր հայ ազգի ինքնության պատմության, գոյության պատմության մեջ։ Այն մի հերոսական էջ է, որը մեզ գալիս է ապացուցելու , որ եթե այդ նեղ ճգնաժամային իրավիճակում մենք կարողացանք ազգովի համախմբվել եկեղեցու շուրջ և հարց լուծել ի օգուտ մեր հայրենիքի, ուրեմն այսօր էլ կարող ենք նույն համախմբումն ապահովել Սրբազան հոր շուրջ, ով կրկին եկեղեցին է ներկայացնում»,-Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ Panorama.am-ին ասաց ռեժիսոր Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր պետք է ներքին և արտաքին թշնամիներին ցույց տալ և վերջապես փաստել, որ Հայաստանում այլևս Ադրբեջանն ու Թուրքիան իշխանություն չունեն ի դեմս ներկայիս կառավարության։
«Նրանք պետք է իշխանությունը խաղաղ կերպով և անցնցում փոխանցեն ազգային ուժերի՝ ի դեմս Բագրատ սրբազանի, որը իր էությամբ, մտածողությամբ, իր սրբակենցաղ ապրելակերպով բազմիցս ապացուցել է այդ առաքելության կրողի իրավունքը։ Սրբազանը միշտ եղել է այնտեղ, որտեղ հայ մարդը և հայրենիքն ունեցել է հոգևորականի կարիք»- ասաց տեժիսորը։
Հարակից հրապարակումներ`
- Շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է այս զոհասեղանին. Միքայել Սրբազան
- Ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր տներից, լուսամուտներից կախված լինի եռագույնը. Բագրատ Սրբազան
- Փաշինյանն ընդունել է պարտությունը՝ չգալով Սարդարապատի հուշահամալիր. Մետաքսե Հակոբյան
- Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները