Իրեն պետք է ցմահ տան, էս վեց տարի է, մեզ հոգեկան տառապանքների, կտտանքների է ենթարկում. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին
«Աբսուրդ է, ինչ տառապանք պետք է հասցնի։ Սրբազանն իրենց ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, նա նույնիսկ շոկի մեջ էր, որ տվյալ անձնավորությունն է եղել էդ հարկում և մինչև հիմալ էլ չի ուզում հավատալ, որ տվյալ անձնավորությունը կարող է նման քայլի գնալ»,-Հանրապետության հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի սենյակի գաղտնալսման դեպքին, երբ քրեական վարույթ է նախաձեռնվել է ոչ թե գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար:
Նա հայտնեց, որ առաստաղը փորելու պրոցես է եղե, և իրենք ընդամենը ցանկացել են իմանալ, թե ինչ է տեղի ունենում:
«Եթե քեզ նեղություն են պատճառում, դու ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում: Այդ մարդուն ոչ ոք չի վիրավորել: Այդ մարդը գրեթե ամբողջ օրվա ընթացքում փակված է եղել: Մենք հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին հրավիրել ենք, ասել ենք՝ խնդրում ենք բացեք և պարզեք, թե ինչ է կատարվում։ Մեր կողմից բնականոն ռեակցիա է։ Ծիծաղելի է, որ այդ մարդն այդքան բարոյապես իջել հատակը՝ շատ լավ իմանալով, որ Սրբազան Հայրը ինչէր է արել իր ընտանիքի և իր համար»,- ասաց Դանիելյանը
Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ առաջին անգամ է լսում՝ հոգեկան տառապանքների մասով հոդվածի մասին։
«Հիմա կառավարության շենքում նստած մարդը հոգեկանբ տառապանքների համար կարա՞ պատասխան տա, իրեն պետք է ցմահ տան, էս վեց տարի է, մեզ հոգեկան տառապանքների է ենթարկում, կտտանքների է ենթարկում»,-հայտարարեց Դանիելյանը:
Նա նաև հայտնեց, որ հյուրանոցի հարկն ազատելուց հետո էլ իրենց թույլ չեն տվել տեսնել թե ինչ է կատարվում այն սենյակում, որտեղից անցք են բացել դեպի Սրբազանի սենյակը։
Հարակից հրապարակումներ`
- Գողին ասենք՝ գնա գող բռնի՞. Բագրատ Սրբազան
- Քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար
- «Հրապարակ». Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները