Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։
Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:
Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։
Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։
• Էմանուիլ Ֆրագկոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ – Հունաստան
• Իլան Դե Բասո – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, սոցիալիստներ և դեմոկրատներ, Շվեդիա
• Չարլի Վայմերս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ, Շվեդիա
• Լարս Պատրիկ Բերգ – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր, Գերմանիա
• Ստելիոս Կիմպուրոպուլոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն – Հունաստան
• Մարիա Սբիրաքի - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն - Հունաստան
• Լուքաս Ֆուրլաս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եւրոպական ժողովրդական կուսակցություն-կիպրոս
• Քոսթաս Մավրիտիս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ընկերվարական կուսակցություն – Կիպրոս»։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկելիս վնասել են Երգիչ Արսեն Գրիգորյանի ոտքը
- Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին