Փաշինյանն ընդունել է պարտությունը՝ չգալով Սարդարապատի հուշահամալիր. Մետաքսե Հակոբյան
«Մենք հայտնվել ենք այս իրավիճակում, որովհետև ներկայիս իշխանությունները ներս բերեցին օտարը, որը մերը չէ»,- Սարդարապատի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը արթնություն է, հիմա ինչ տեղի է ունենում, արթնություն է, որը կանգ չի առնելու։
«Այսինքն մենք վերադառնում ենք այս օրով մեր արմատներին, հիշողություններին, կարևորում ենք մեր ինքնությունը, ցույց ենք տալիս մեր հայրենատեր լինելը, որ պատրաստ ենք մինչև վերջ գնալ, կանգ չառնել։ Նույնիսկ այս բոլոր աղետներից հետո պետք է կոտրված փշրված լինեինք, բայց ուղիղ կանգնած ենք ու մինչ հաղթանակ պետք է պայքարենք»,- ասաց Մ.Հակոբյանը։
Հարցին՝ նախնական տեղեկություններով այսօր Նիկոլ Փաշինյանը չի այցելելու Սարդարապատ, Մ. Հակոբյանն ասաց. «Եթե ինքը մի քանի հազար մարդուց վախենում է, վախենում է գալ, իր ժողովրդի առջև կանգնել, հարգանքի տուրքը մատուցել, պարզ ցուցադրություն է, որ ինքը ընդունել է պարտությունը և ինչ տեղի է ունենում, ընդամենը ժամանակի հարց է։ Սա իր վախի բացահայտ ցուցադրությունն է։ Վախը հաղթեց իր կեղծիքին, մանիպուլյացիաներին։ Սա իր պարտությունն է»։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 10:00-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա հավաք. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
- Նպատակը Սարդարապատում Սրբազանի և Փաշինյանի հանդիպումն ու երկխոսությունն է. Ավետիք Չալաբյան
- Գնալու ենք Սարդարապետ, գիշերը մնալու ենք այնտեղ. Բագրատ Սրբազան