Շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է այս զոհասեղանին. Միքայել Սրբազան
«Շարժումն իր սկզբունքներով, տրամաբանությամբ է գնում։ Ես շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է այս զոհասեղանին»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու է ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Միքայել Սրբազանի խոսքով, պետք է լինեին քաղաքական ուժեր, որոնք այս ամենը վերցնեին իրենց վրա, բայց քանի որ չկան, Բագրատ Սրբազանն ինքն իրեն զոհաբերում է, սառեցնում է հոգևոր գործունեությունը, իրեն տրամադրում է մի ասպարեզի, որն իրենը չի։
Ինչ վերաբերում է Շարժման հաջողության հեռանկարին, Սրբազանն ասաց. «Եթե հաջողության հեռանկար չլինի, ինչո՞ւ է իրեն... »։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին Շարժման անդամների, Շարժմանն աջակցող քաղաքացիների նկատմամբ, Միքայել Սրբազանն ասաց, որ Բագրատ Սրբազանը որոշակի բարոյական անձեռնմխելիություն ունի, այդ սահմանն էլ որ անցնեն, գիտեն, որ ավելի վատ կլինի իրենց համար։
«Ցանկացած իշխանություն Աստծուց է։ Կա իշխանություն, որն օրհնություն է, կա իշխանություն, որ անեծք է ու պատիժ։ Այս իշխանությունը պատիժ է մեր մեղքերի համար։ Աստված սրանցով պատժում է մեզ, հիմա մենք էլ հավաքվում ենք, ասում ենք՝ ժողովուրդ եկեք, ապաշխարհեք, ներողություն խնդրեք Աստծուց, որպեսզի այս չարի իշխանությունը փոխվի, գա օրհնության իշխանություն»,- ասաց Միքայել Սրբազանը։
Հարցին՝ իշխանությունները մտահոգություններ են հայտնում, որ եթե այս շարժումը չհաջողի, եկեղեցու դերը կնվազի հասարակության կյանքում, Միքայել Սրբազանն ասաց. «Թող այդպես հուսան։ Եկեղեցու հեղինակությունը չի նվազի ցանկացած պարագայում։ Բայց հուսանք, որ այս պարագան նույնիսկ իրենց ուզածը չի լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փախուստի մեջ է, վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից. Միքայել Սրբազան
- Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը.Մայր Աթոռ
- Ինձ կարգալույծ չեն արել. Բագրատ Սրբազան
- Ես իմ կյանքը զոհաբերել եմ, նախադեպ կա՞, որ արքեպիսկոպոսը հայտնվի իմ կարգավիճակում. Բագրատ Սրբազան
- Գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացի մասին
- Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան
- Գուրգեն Մելիքյան.Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան