Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
Ներքին գործերի նախարարությունը, իրավապահ որևէ կառույց մինչ այս պահը չի մեկնաբանել, թե ինչու, ում հրամանով են ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով թիկնապահները խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն անպատասխան է թողնում զանգերն ու գրավոր հարցումները։
Մինչ նախարարությունը «հիմնավորումներ» կփնտրի ու կհրապարակի, ֆոյբուքում օգտատերերն իրենց վրդովմունքն են արտահայտում կատարվածի վերաբերյալ։
Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու: Ուժ և կորով Ամենայն Հայոց Հայրապետին»,-գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Ոչ մի թշնամի ու նվաճող այս գծերը չէր հատել։ Սրանց միջոցով փորձում են ապացուցել, որ նվաճված լինելուց վատ վիճակներ են լինում»,-գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Խելքները թռցրել են։ Կաթողիկոսին և հոգևոր դասին չթողնել Սարդարապատ հուշահամալիր։
ՀԳ չգիտեմ էլ ինչ անուն տաս այն ոստիկանին, որը այդ հրամանը կատարում է»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Սա արդեն խայտառակություն է. ոստիկանները փորձել են խոչընդոտել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի համալիր»,-արձագանքում է քաղաքահետ Սուրեն Սուրենյանցը։
«Մի պարզ ցուցիչ, թե ով ունի ժողովրդի մանդատը, ով՝ միայն ոստիկաններինը. նայեք, թե ում ովքեր են ուղեկցում Սարդարապատում»,-գրում է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։
«Ոնց է էդպես լինում, որ Վեհափառին թույլ չեն տալիս բարձրանալ Սարդարապատ, ինչո՞ւ Վեհափառի վրա փիլոն չկա՞ր, թե՞ խաչ չկար։Դու չե՞ք հասկանում, թե՞ ես եմ շատ ավելին հասկանում։
Ձեռքներդ հեռու եկեղեցուց, անաստվածներ, դուք էլ ձեր խամաճիկներն էլ, ձեր թատրոնն էլ»,-գրում է օգտատեր Անի Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան