Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից ու գրել.
«Ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է»։
Նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր