Ցուցուլյանը՝ ՓԾ գեներալ-մայոր
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Արձագանքելով տեղի ունեցածին՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«ԱԻՆ-ը լուծարվել է դեռ անցյալ տարվա ամռանը։ Փրկարար ծառայությունը միացրել են ՆԳՆ-ին, իսկ ծառայության պետ նշանակել կադրային ոստիկան Կամո Ցուցուլյանին, ով նաև Նիկոլի զեմլյակն է։
Մնացած եզրակացություններն ինքներդ արեք»։
Ցուցուլյանը ծնվել է 1973թ. Իջևան քաղաքում։ Հայրենակցի պաշտոնի գալուց հետո՝ 2021-2023 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։ իսկ մինչ այդ, 2013-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները