Ահա՛ այն, ինչ պետք է իմանալ հայ և վրացի ոստիկանների պահվածքի բուն պատճառնների մասին. Թևանյան
«Հայաստանում ոստիկանությունը վերածվել է պատժիչ ջոկատի։ Հարձակվել են ԱԺ պատգամավորների ու շարքային քաղաքացիների վրա։ Հարձակվել են ոհմակով ու քստմնելի ձևով»,-գրում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա նշում է՝ միջազգային հանրություն կոչվածը, մարդու իրավունքներով զբաղվող տարատեսակ կառույցները, տնաբույծ «իրավապաշտպանները» լուռ են։ Փոխարենը մենք մեծ աղմուկ ենք տեսնում, երբ վրացական ոստիկանությունն է գործում։ Ընդ որում՝ Վրաստանում ագրեսիվ են ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիրները, որոնք բացահայտորեն հանդես են գալիս որպես օտարերկրյա գործակալներ։ Հենց դրա համար էլ Արևմուտքը լռում է, երբ Հայաստանում ոստիկանությունն ԱԺ պատգամավոր է ծեծում և կոկորդը պատռում է, երբ Վրաստանում ոստիկանությունը պաշտպանվում է դրսի փողերով փողոց դուրս եկած ցուցարարներից։ Քանզի Հայաստանում օտարերկյա գործակալներն իշխանության մեջ են և նրանց դեմ խոսելու կարիք Արևմուտքը չունի։
«Հայաստանի իշխանությունն ու Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են մեկ կենտրոնից։ Երկուսին էլ քսի են տվել սեփական պետության դեմ՝ հանուն այլոց շահերի սպասարկման։
Վրաստանում ոստիկանությունը պաշտպանում է այդ երկրի ինքնիշխանությունը և թույլ չի տալիս, որ Վրաստանն ուրիշի ձեռքում մանրադրամ դառնա։
Հայաստանում ոստիկանությունը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը ոչնչացնում է մեր երկրի ինքնիշխանությունը և ՀՀ–ն դարձրել է մանրադրամ՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի պայքարում։
Բիձինա Իվանիշվիլու առաջնորդած «Վրացական երազանքը» ավանդական ժողովրդավարության ու ազգային–պահպանողականության կողմնակից է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության ծայրագավառ է և գործիք՝ գեդոնիզմի, գռեհիկ տրոցկիզմի ձեռքում։
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու Վրաստանում տեղավորվում է համաշխարհային գլոբալ հակամարտության ծիրում։ Թբիլիսիում «Վրացական երազանքը» պայքարում է, Երևանում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վաճառքի հանում պետությունը։
Ահա՛ այն, ինչ պետք է իմանալ հայ և վրացի ոստիկանների պահվածքի բուն պատճառնների մասին»,-գրում է Թևանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան