Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
«Շողակաթ» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես այսօր Հայոց Հայրապետն ու եկեղեցականներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Պետական արարողակարգի խաբեությունն ու նենգ սադրանքը:
Այս տեսանյութը պետք է ներկայացներ Հայոց Հայրապետի և հոգևոր դասի աղոթքը և օրինակելի խոնարհումը Սարդարապատի սուրբ կոթողի և ազգապահ խորհրդի առջև:
Սակայն պետական նենգ խաղի պատճառով այս տեսանյութը ներկայացնում է պետության որոշ պաշտոնյաների և ուժայինների անպատկառությունն ու խայտառակությունը:
Եվ այսքանից հետո գտնվում են անձեր, ուժեր, որոնք վայրահաչում են. ձեր ստոր քայլերով ու խաղերով երբեք, ոչ մի դեպքում Ազգային Եկեղեցուն չեք ներքաշի քաղաքական խաղերի մեջ, չեք օգտագործի Սբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն հեղինակությունը՝ ընդդեմ Պետության և Պետականության նվիրական գաղափարների:
Համարձակվեցիք ճանապարհ փակել, սակայն գլխահակ ու ծնկած ճանապարհ բացեցիք. ամոթ, նախատինք ձեզ ամենքիդ»։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպել են հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշը՝ հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին: Հայոց Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք է բարձրացրել առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը․ Արման Թաթոյան
- Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան
- Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա
- Ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև
- Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ կատարվածը իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է. Մայր Աթոռ
- Չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվեց հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան