Հանգիստ, «արան» դու ես, այ տղա, հանգիստ տեղդ նստի հըլը.ԱԺ հանձնաժողովում իրավիճակը լարվեց
«Ոստիկանության քողի, համազգեստի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա։ Տվյալ դեպքում իմ գործընկերոջ վրա։ Ուզում եմ հասկանամ, թե որքա՞ն է էդ դեպքում դրա պարգևատրման չափը։ Վճարում եք ՀՀ դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով»,- ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ընդհատեց Ավետիսյանին՝ նրան դիմելով «արա»-ով։
«Հանգիստ, «արան» դու ես, այ տղա՛, հանգիստ տեղդ նստի հըլը»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Արեմ Խաչատրյանը դիմեց Ավետիսյանին ասելով՝ հես է քեզ կասեմ։
«Տո դու ինչ կարաս ասես, արա վաբշե, հանգիստ տեղդ նստի»,- ասաց Ավետիսյանը։
Նիստը Վարող Անդրանիկ Քոչարյանը փորձեց հանգստացնել իրավիճակը։
Դրանից հետո ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը իր հերթին հայտարարեց. «Քանի միլիոն ռուբլի էր ղրկել, քանի միլիոնն եք կերել էդ ղրկած ռուբլիներից։ Մարդիկ, որ ուղարկում են, գոնե մի կերեք, հետո ձեզ «կլոուն են ասում»։