Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որևէ աղերս չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հետ․ Ասպրամ Կրպեյան
ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ ընթանում է Բագրատ Սրբազանի կողմից հրավիրված հավաքը, անդրադարձավ «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցին, որտեղ անդրադարձ է կատարվել մայիսի 27-ին ոստիկանական ուժերի կողմից կիրառված ուժին, բռնությանը։
«Կարևոր արձանագրությունների հետ մեկտեղ, վերահաստատվել են նախորդ կոչերը՝ ՀՀ-ում ոստիկանական համակարգը պետք է հիմարար բարեփոխումների ենթարկվի։ Սա շատ կարևոր է, քանի որ մեզ անընդհատ համոզում են, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, կոռուպցիա չկա, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ ապրում ենք «կոյուղային ժողովրդավարության բաստիոնում»։ Նաև կոչ է արվել՝ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որևէ աղերս չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հետ, այլ հակառակը։ Հետևաբար կարևորում եմ, որ բոլորիս խոսույթում այս արձանագրությունը հնչեցվեն»,- ասաց Կրպեյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան