Հայաստանում իշխանություն չկա, գոյություն չունի. Բագրատ Սրբազան
«Հայաստանում ոչ թե երկիշխանություն է, այլ Հայաստանում իշխանություն չկա, գոյություն չունի»,- ՆԳՆ դիմաց հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, որ երեկ Սարդարապատում Ձեր ելույթից, 24-ժամյա միջոցառումից հետո հասարակության մեջ քննարկումներ են, որ Հայաստանում երիշխանություն է, իրավիճակի տերն է դառնում Սրբազանը։
Սրբազանը շարունակեց. «Կա չորս ոտքով աթոռի վրա նստած մարդիկ, որոնց մեկի տակ անիվ կա, մեկի տակ՝ չկա, կան մարդիկ, որոնք մարմիններն են մեծացրել, կան մարդիկ, որոնք տղամարդկություն չունեն, և մենք ուղղակի քայլ առ քայլ արձանագրում ենք այդ բոլորը։ Սա շատ կարևոր է շեշտել ու նշել՝ մենք օր առ օր, փաստում ենք, որ իրենք ոչ մի ռիսկ անգամ չունեն երևալու ժողովրդի մեջ»։
Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ տարբեր տեղեկությունների համաձայն, որոշ ոստիկանների պարգևավճարներն են կտրել, Կիրանցում ծառայող տղաների պարգևավճարներն էլ են կտրել՝ «ինչպես են թույլ տվել գնանք, հասնենք Կիրանց»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ
- Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է, սա հայեցակարգային իմաստով, ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան
- Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ
- ՆԳ նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել Բագրատ Սրբազանի ու քաղաքացիների հետ. խոսնակ
- Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան
- Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է. Բագրատ Սրբազան
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
- Կհեռանա, խելոք է. Բագրատ Սրբազան
- Այդ գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները, խռխռոցները. Բագրատ Սրբազան ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան