Էն Վահե Ղազարյանը, որին ճանաչում էի, այսօր մեռավ. Բագրատ սրբազան
«Ինձ լսի՛, ինձ, իրենց մի լսի, անկեղծ եմ ասում։ Ոտքդ քարին չի կպնի երբեք, լավ կլինի, եթե լսես ինձ»,- ՆԳՆ-ի դիմաց հայտարարեց Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հորդորելով չլսել իր վերադասին։
Սրբազանը հիշեցրեց, որ նախկինում, երբ մտերիմ են եղել, այն ժամանակ Վահե Ղազարյանը լսում էր իրեն, և եթե այսօր էլ լսի՝ լավ կլինի։
«Բայց հիշեք, որ հոգով, մտքով, նկարագրով էն Վահե Ղազարյանը, որին ճանաչում էի, այսօր մեռավ»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը և երթն առաջնորդեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Հարակից հրապարակումներ`
- Հյուրասիրություն, երգ՝ մինչև Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները սպասում են Վահե Ղազարյանին
- Հայաստանում իշխանություն չկա, գոյություն չունի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին