Հող հանձնել, հող հանձնել, հող հանձնել... նման հարցադրում ինձ մի կատարեք. ԳՇ պետ
«Կիրանցի հատվածում ծառայություն իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածերում կատարում են իրենց խնդիրները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ սահմանապահ զորքերը, որտեղ իրականացնում են ծառայություն, ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ են իրականացնելու պաշտպանություն։
«Սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում Զիված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատարաստ են իրենց առաջ դրված խնդիրը կատարելու»,- ասաց Է.Ասրյանը։
Նա խնդրեց իրեն «հող հանձնելու» մասին հարցադրում չանել. «Հող հանձնել, հող հանձնել, հող հանձնել... նման հարցադրում ինձ մի կատարեք»։
«Ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում՝ տներ, տարածքներ, հողամասեր»,- ասաց նա։
Հարցին՝ ասում են այդ հանձնված տարածքները Հայաստանի տարածքներից չեն, դուք վստա՞հ եք, ԳՇ պետը պատասխանեց. «Այո, վստահ եմ։ Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա։
Ես ունեմ քարտեզներ, որտեղ արտացոլված է սահման, իսկ թե սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական անձն ունի՞ հողամաս, տուն, կառույց, դա Զինված ուժերի գործառույթը չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին հանձնված Տավուշի բարձունքները թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ․ Ադրբեջանցի փորձագետ
- Այս գործողությունը դիտում ենք ՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
- Կիրանցիները քանդում են իրենց պատկանող շինությունները, որ չանցնեն Ադրբեջանին
- Թուրքին չեմ թողնի. կիրանցեցիները վառում են իրենց գույքը
- Գառնիկ Դանիելյան. Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների
- Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի ժողովրդին. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները