Քաղաքական 09:00 29/05/2024 Հայաստան

Հարութ Սասունյան. Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում

Նույնիսկ այն ժամանակ, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հազարավոր հետևորդների հետ երթով սկսեց շարժվել դեպի Երևան, շատերը մտածում էին, թե ինչ կլինի մայիսի 9-ին, երբ նրանք հասնեն Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակները։

Երևան ժամանելուց հետո Բագրատ Սրբազանը Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար: Երբ ժամը լրացավ, և նա հրաժարական չտվեց, Սրբազանը հայտարարեց, որ հաջորդ օրվանից ամբողջ երկրում սկսելու են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Նա հորդորեց իր հետևորդներին խաղաղ ակցիաներ անել և որևէ բռնություն չգործադրել։

Փաշինյանը հույս ուներ, որ ցուցարարների թիվը ժամանակի ընթացքում կնվազի, և շարժումը կմարի։ Վարչախումբն ամեն ինչ արեց Սրբազանին ու ցուցարարներին անարգելու և զրպարտելու համար։ Իշխանական քարոզիչները հայտարարեցին, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում եղել է ընդամենը մոտ 20000 ցուցարար, մինչդեռ դիտորդների մեծ մասը բազմությունը գնահատել է մի քանի անգամ ավելի շատ: Վեց տարի շարունակ հազարավոր ստերով մոլորեցնելով հայ հասարակությանը՝ Փաշինյանը շարունակեց իր խաբուսիկ գործելաոճը՝ առանց որևէ ապացույցի պնդելով, որ ցուցարարները Կրեմլի գործակալներ են, որոնց գումար են վճարել այս ցույցերին մասնակցելու համար: Կառավարության ղեկավարները ծաղրում էին ոչ միայն Սրբազանին, այլև Հայոց եկեղեցին, որը հովվություն է արել ազգին 301 թվականից ի վեր, հատկապես հայկական պետականության բացակայության ժամանակ:

Ի հիասթափություն վարչապետի նվազող համակիրների, քանի որ նրա վարկանիշը վեց տարի առաջվա 80 տոկոսից նվազել է մինչև 8 տոկոս, Սրբազանը Հանրապետության հրապարակում անցկացրեց երկրորդ հանրահավաքը, որին ներկա էին տասնյակ հազարավոր հետևորդներ: Չնայած Փաշինյանի ոստիկանության բիրտ  գործողություններին, որոնք դաժանորեն հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա, շարժումն ավելի մեծ թափ հավաքեց, քան թե մարեց։ Անցած շաբաթվա ընթացքում Սրբազանը հանդիպումներ ունեցավ իրավաբանների, բժիշկների, պաշտոնաթող զինվորականների, արվեստագետների և ընդդիմության տասնյակ առաջնորդների հետ։
Սրբազանն ապացուցեց Փաշինյանի հետևորդների կրկնվող մանտրայի կեղծ լինելը, թե վարչապետին ուրիշ ոչ ոք չի կարող փոխարինել։ Սրբազանին առաջին անգամ հաջողվեց իր գլխավորությամբ միավորել տարբեր ընդդիմադիր խմբավորումների։ Հանրության լայն  շերտերը, որոնք վրդովված էին Փաշինյանի պարտվողական զիջումներից Ադրբեջանին, խանդավառությամբ արձագանքեցին Սրբազանի խաղաղ, բայց հրատապ փոփոխությունների ուղերձին։

Վերջապես, մայիսի 26-ին տեղի ունեցավ Սրբազանի երկար սպասված մեծ հանրահավաքը, որի ընթացքում հնչեցին մի քանի կարևոր հայտարարություններ: Հավաքվածներին ասացին, որ Սրբազանը ժամանակավորապես կփոխարինի Փաշինյանին, որից հետո կոալիցիոն կառավարություն կձևավորվի, դրան կհաջորդեն խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում նոր վարչապետ կընտրվի: Չնայած Սահմանադրությունը պահանջում է, որ վարչապետը նախորդող չորս տարիների ընթացքում լինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Սրբազանի հետևորդները կարծում են, որ Հայաստանի և Կանադայի երկքաղաքացիությունը նրան չի խանգարի ժամանակավորապես վարչապետի պաշտոնը զբաղեցնել: Սրբազանը պարտավորվեց առաջնորդվել բացառապես իրավական պահանջներով: Զավեշտալի է, որ Փաշինյանի վարչախումբը, որը խախտել է գրեթե բոլոր գործող օրենքները, պահանջում է ցուցարարներից՝  պահպանել երկրի օրենքները:
Մայիսի 26-ի հանրահավաքում Սրբազանը նաև հայտարարեց, որ այլ բարձրաստիճան հոգևորականների և Գարեգին Բ կաթողիկոսի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է, որ ինքը կսառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը՝ քաղաքական գործունեությունն իր կրոնական կարգի հետ չհամատեղելու համար։

Սրբազանը փորձում է տապալել Փաշինյանին նույն կերպ, ինչպես վերջինս տապալեց վարչապետ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը և նրա հետևորդները իշխանության գալու համար խախտել են տասնյակ օրենքներ՝ արգելափակելով փողոցները, խորհրդարանի շենքը, դատարանները և կոտրելով Հայաստանի ռադիոտան փակ դռները: Սակայն Փաշինյանը կարծում է, որ միայն ինքը կարող է օրենքը խախտել: Զարմանալի է, որ նա նույնիսկ հպարտորեն հայտարարեց․ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատավոր կա, որ կարողա վարչապետի ասածը  չանի»։ Եթե մեկ ուրիշն անի այն, ինչ նա արեց, նրա բարբարոսական ոստիկանությանը հրամայված է, ինչպես ինքն էր հայտարարել 2021 թվականին մուրճը ձեռքին, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ՝ ջարդել իր հայ հակառակորդների գլուխները, թեև նա կեղծորեն հայտարարում է, որ ժողովրդավար է: Զարմանալիորեն, Փաշինյանը երբեք նման գռեհիկ բառապաշար չի օգտագործում ընդդեմ Հայաստանի իսկական թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնց ղեկավարներն  ամենավիրավորական հայտարարություններն են անում Հայաստանի մասին:

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքի ավարտին, Սրբազանն իր հետևորդների հետ երթով շարժվեց դեպի վարչապետի առանձնատուն և պահանջեց հանդիպել նրա հետ ու ասել, որ հրաժարական տա: Սակայն, պարզվեց, որ Փաշինյանը տանը չէ, մեկնել է Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժած շրջաններ:
Այնուհետև Սրբազանը հավաքվածներին առաջնորդեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ մի քանի ժամ առաջ սկսվել էր հանրահավաքը։ Նա հորդորեց իր հետևորդներին քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնել ողջ երկրում՝ Փաշինյանին ճնշելու համար, որպեսզի նա հրաժարական տա։

Սա Հայաստանի վերջին հնարավորությունն է փրկելու երկիրը պարտված և ապաշնորհ ղեկավարից՝ Փաշինյանից, որը պատրաստ է հետևել Ալիևի և Ադրբեջանի հրամաններին և գնալ անօրինական ու միակողմանի անվերջ զիջումների՝ մինչև Հայաստանի ամբողջական կորուստը՝ Արցախի կորստից հետո...

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}